s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• , ի-ա հլ. «ոչխար արածացնող» ՍԳր. Ոսկ. Բ. տիմ. փոխաբերաբար «առաջ-նորդ, վարիչ, եպիսկոպոս, կրօնաւոր» Եւս-պտմ. որից հովուել ՍԳր. հովուական Ա. թագ. ժէ. 40. հովուապետ Ա. պետ. ե. 4. հովուութիւն Զաք. ժա. 15. Եւս. քր. Եփր. աւետ. հովուակից Խոր. Ղևոնդ. հովուաբիր «մատիտեղ բոյսը» Բժշ. հովուերգութիւն, հովուերգակ, հովուերգական (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-

• մարում։ Հիւնք. «հովիւին հանած հո՛, հի՛ւ ձայներէն»։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հմշ. Մշ. հօվիվ, Սվեդ. հուվէվ, Մկ. Վն. խօվիվ, Ոզմ. խօվէվ. Չրս. հօվիգ. նոր բառեր են հովուարած Խրբ. «հո-վիւ», հովիւխաբան «մի տեսակ թռչուն» Մշ.։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհովիւ

Voir tout